A
A
Երևան համայնքին անհատույց փոխանցվել է ԿամԱԶ ավտոմեքենա․ Հակոբ Կարապետյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետի մամոիլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Հիշում ե՞ք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:
Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ ավտոմեքենան:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին»: