A
A
Ովքեր ասում են, թե ամեն ինչ գիտեն․ վարչապետը «Կարգին հաղորդումը» հիշեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿապանում վարչապետի ասուլիսին լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքվեց, թե մտավախություն կա՞, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ինչ-որ բան ասել, որը կարող է ցանկալի չլինել իշխանության համար։
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որը մտավախություն ունի»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ոմանք այնպիսի հայտարարություններ են անում, որ ինքը ստիպված է հիշել «Կարգին հաղորդման» սկետչերից մեկը, որում հերոսն անընդհատ ասում է, որ ամեն ինչ գիտի, բայց վերջում հայտնվում է հիմար վիճակում։
«Հիմա բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ամեն ինչ գիտեն, կարծում եմ՝ այդօրինակ սկետչի հերոսներ են»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։