Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայուհին` ֆրանսիական մրցույթում (տեսանյութ)

Մշակույթ

Հայազգի երգչուհի Աննա Կասյանը կարող է դառնալ հանրահայտ Les Victoires de la Musique 2010 փառատոնի հաղթողը: Դրա համար նրան անհրաժեշտ է իր հայրենակիցների աջակցությունն ու ինտերնետով ակտիվ քվեարկությունը:

Ըստ մասնագետների` Les Victoires de la Musique Classique 2010 անվանակարգում գլխավոր մրցանակը նվաճելու համար ֆրանսիաբնակ հայուհին` Եվրոպական օպերայի նորահայտ աստղ, սոպրանո Աննա Կասյանը ունի բոլոր նախադրյալները:

Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, դեբյուտներով հանդես եկել համաշխարհային բեմերում` Կարնեգի Հոլլ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, նաեւ ժնեւի, Կվեբեկի, Մոնտպայլեի եւ Անտվերպենի օպերային թատրոններում: Հենց միայն մրցույթի անվանակարգում ընդգրկվելը արդեն իսկ համարվում է լուրջ առաջընթաց երիտասարդ սոպրանոյի համար:

Les Victoires de la Musique 2010 /Երաժշտական հաղթանակներ/ մրցույթը ամենահեղինակավորն է Ֆրանսիայում: Այն հանձնվում է ամեն տարի փոփ, ջազ եւ դասական երաժշտություններ կատեգորիաներում առավել աչքի ընկած երաժիշտներին:

Les Victoires de la Musique մրցանակին 1997 թվականին արժանացել է Շառլ Ազնավուրը ` հռչակվելով տարվա երգիչ:

Հայազգի երգչուհու հաղթանակը կախված է հանրության ինտերնետային քվեարկությունից: Ինչպես «Եվրատեսիլ» մրցույթում` Les Victoires de la Musique 2010 ի ժամանակ եւս հաղթողը որոշվում է ինտերնետային քվեարկության արդյունքներով:

Հաղթելու հավակնորդները շատ են, սակայն Աննան լավագույնների ցուցակում է; Հաղթելու համար նրան հարկավոր է ինտերնետային ակտիվ քվեարկություն: Այնպես որ, ամեն ոք, ով ունի էլեկտրոնային հասցե` մինչեւ հունվարի 30-ը Երևանի ժամանակով ժամը 23.00-ն կարող է քվեարկել Աննա Կասյանի օգտին: Մանրամասների համար կարող եք այցելել http://www.annakasyan.com/ կայքէջ: