Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները հեռուստացույց են ուզում (տեսանյութ)

Մարզեր

Լոռու մարզի Ակոռի գյուղի բնակչուհի Ալվարդ Վերմիշյանի երեխաները շատ են ցանկանում, որ տանը էլեկտրաէներգիա, հեռուստացույց ունենան, զբաղվեն, մուլտֆիլմներ նայեն:

Տնակում, որտեղ երկու մահճակալ է տեղավորվում, նույնիսկ լույս չկա, եւ երեխաները իրենց դասերը սովորում են մինչեւ մութն ընկնելը:

Ալվարդ Վերմիշյանն արդեն 10 տարի է` միայնակ է խնամում իր երեք երեխաներին: Ամուսինը 10 տարի առաջ մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն մինչ օրս ոչ փող է ուղարկել եւ ոչ էլ որեւէ լուր իր մասին: Ընտանիքն ապրում է նպաստով:

«Աշխատանք չկա, որ գոնե մի տեղ աշխատենք,ամռանը մոշ է, բան է, հանդ ու չոլ է, իսկ ձմեռն էլ` նպաստ թոշակով»,-ասում է տիկին Ալվարդը:

Այս ընտանիքի երեք երեխաներից միայն երկուսն են դպրոց գնում, որովհետեւ 12 տարեկան տղան մանկուց հաշմանդամ է: Նա տառերը սովորել է տանը, քույրերի օգնությամբ: Հիմա երեխան երկրորդ վիրահատության կարիք ունի, սակայն այս հարցում մարզպետարանը պետք է օգնի:

Տիկին Ալվարդն ամուսնուն էլ չի սպասում, դժվարանում է հավատալ, որ ամուսինը երբեւէ տուն կվերադառնա: Կինը կարծում է, որ ամուսինը այնտեղ ամուսնացել է, սակայն եթե հիմա էլ ետ գա, ինչպես նշում է տիկին Ալվարդը, հանուն երեխաների պատրաստ է ընդունել:

Ալավերդիի «Անկյուն+3» ՀԸ


Ի դեպ

Հարգելի ընթերցող, եթե ցանկություն ունենաք օգնելու այս ընտանիքին, ապա կարող եք գումար փոխանցել այս հաշվեհամարին.

 

BENEFICIARY`S BANK ARARATBANK OJSC
ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿ Shengavit br. RA
SWIFT: ARMCAM22

BENEFICIARY CUSTOMER NAME: VOSKANYAN GOHAR

ՍՏԱՑՈՂ ACCOUNT NUMBER: 1510007406300101 USD
1510007406300149 EUR