Արտահերթ նիստով քննարկվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել, որում քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։
...........
Քիչ առաջ Երևան քաղքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման փոփոխման նպատակահարմարության վերաբերյալ դատախազության նախաձեռնած արտահերթ նիստը։
Խափանման միջոցի փոփոխության միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչին միացան նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանները։ Մեղադրող դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի վատթարացման մասին դատախազությունը «Նաիրի» ԲԿ–ից այսօր գրություն է ստացել և դրա համար նախաձեռնել է արտահերթ նիստ։
Նիստին մասնակցում էր նաև միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների ընթացքը վերահսկվել է և ներկայումս ի հայտ է եկել վիճակի հետ կապված ոչ ցանկալի բարդացում, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, նման վիճակները կարող են հանգեցնել սրտի կանգի կամ անոթներում տրոմբագոյացման։ Նրա վիճակը կյանքին վտանգ սպառնցող վիճակ է, -հայտնեց Հարությունյանը։
Վերջինս նաև հայտնեց,որ Գիգորարյանը նիստերին չի կարող մասնակցել նման առողջական վիճակով։
Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդության մասին որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի 20։30-ին։