A
A
Տաքսիստը դանակի սպառնալիքով ուղևորուհուց փող է հափշտակել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի լույս 9-ի գիշերը՝ ժամը 2․45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորուհուն ու պայուսակից փող հափշտակել։ Հաղորդման հիման վրա ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները րոպեների ընթացքում պարզեցին վարորդի ինքնությունը։
Երևանի բնակիչ, 37-ամյա տղամարդը մայրաքաղաքի Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նա մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց ծալովի դանակ՝ 8 սմ երկարության շեղբով։ Դանակն առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։ Միջոցառումները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն։