A
A
Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում քննվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայության քննիչը։ Նիստը փակ ռեժիմով է ընթանում։
Նիստի ավարտից հետո Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը, ժամը 9:45-ին։
Փաստաբանն ասաց. «Խայտառակ մեղադրանք է։ Կատարյալ անհիմն և ակնհայտ անմեղ անձի հետապնդում է տեղի ունենում»։ Նրա խոսքերով՝ Փանոսյանի միջոցով փորձ է արվում Հրայր Թովմասյանի վրա ազդեցություն գործել։ Աթանեսյանը մանրամասներ չներկայացրեց գործից՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ դատարանի դռան մոտ Փանոսյանն ասաց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Ըստ մեղադրանքի ՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր են արձանագրվել: