Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Իրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել «Բուշեր» ատոմակայանի մերձակայքում

Իրանում երկու երկրաշարժ է գրանցվել 4,9 եւ 4,5 մագնիտուդով՝ «Բուշեր» ատոմային Էլեկտրակայանից ոչ հեռու: 

Առաջինը՝  4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցելտեղական ժամանակով ժամը 2.20-ին (Երեւանի ժամանակով 06:20-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Բորազջան քաղաքից տասը կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում, օջախը տասը կիլոմետր խորության վրա Էր:

4,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:19-ին (Երեւանի ժամանակով 07:19-ին):