A
A
«Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը։
Գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։ «Սասնա Ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը նիստի ժամանակ ասաց, որ Ավետիսյանի մոտ որովայնի ցավեր են սկսվել, այդ իսկ պատճառով չի կարողացել ներկա լինել նիստին։
Նախագահող դատավորի որոշմամբ՝ գործի քննությունը հետաձգվեց։