A
A
Նախկին ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 3-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 06.40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: