Բացել լրահոսը Փակել լրահոսը
54714_b
A A
Պաշտոնական

Էլեկտրական լարերի կարճ միացում հիվանդանոցում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցի թիվ 153 հասցեում գտնվող «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի խոհանոցում:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:

Պարզվել է, որ շինությանը կից ճաշարանի նախամուտքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան: