A
A
Պլանետարիումի բացումը կհետաձգվի
Աջակցիր «Ա1+»-ինՊլանետարիում 1 Երևան-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Սիրելի հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ Պլանետարիումի բացումը կհետաձգվի տեխնիկական պատճառներով (Լարսի անցակետի հետ են խնդիրները) ։ Անձինք, որոնք արդեն ձեռք են բերել տոմսերը, կարող են գալ յուրաքնչյուր օր՝ բացման օրվանից սկսած, կամ ետ հանձնել տոմսերը։ Հավելյալ տեղեկությունների համար հետևեք մեր կայքին, Ինստագրամին և Ֆեյսբուքյան էջին։
Ցանկանում ենք Ձեզ բարի և ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ 2020 թվականի հունվարի 1-ին, ժամը 00:00-ին Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: