Բացել լրահոսը Փակել լրահոսը
avtovtar5
A A
Պաշտոնական

Վթար երթուղայինի մասնակցությամբ․ կա զոհ եւ վիրավորներ

Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը: