A
A
Հրդեհ․ «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել 42 փրկարար ծառայող
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 29-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:
Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ: