Բացել լրահոսը Փակել լրահոսը
արդարադատության նախարարություն
A A
Պաշտոնական

Նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել․ հերքում

Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ 

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։ 

Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն։ 


  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն