Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿՀ (3)
A A
Պաշտոնական

Կասկածելի  թեյ  պարկերում

2019թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկվել քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված 13,5 կգ և 12,7 կգ ընդհանուր քաշերով պարկերը, որոնցում առկա են եղել թեյի հետ խառնված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, կասկածելի զանգվածներ:

Վ.Գ.-ն հայտարարել է, որ պարկերի պարունակությունը սովորական թեյ է և նախատեսված է եղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց համար:    

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: