Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0574
A A
Պաշտոնական

Իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով. ՍԴ դատավոր (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը չի պատրաստվում հրաժարական տալ և գնալ վաղաժամ թոշակի։ Այս մասին նա ասաց ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցելու բարձր պատասխանատվությամբ», - նշեց ՍԴ դատավորը։
 
Դատավորի խոսքերով՝ ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե չկարողանային նիստեր անցկացնել, որոշումներ կատարել և անգործության հետևանքով դատական իշխանության մարմինների համար խնդիրներ ստեղծվեին։
 
Նա նշեց, որ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ կտարածեն պաշտոնական հաղորդագրություն, իսկ հարցաքննության վերաբերյալ իրավական գնահատականներ կհնչեցնի պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո։ 
 
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը՝ Պետրոսյանն ասաց, որ նա աշխատակարգային նիստերին չի մասնակցում, և ինքը տեղյակ չէ, թե այս պահին շենքում է, թե ոչ։