Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաժակյան
A A
Պաշտոնական

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:

«Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Խաժակյանը:

Խաժակյանը նաև տեղեկացրեց, որ իր տեղեկություններով՝ ՀՔԾ ներկայացուցիչները այցելել են քաղաքապետարան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: