Բացել լրահոսը Փակել լրահոսը
80775393_590650351561282_7102213025096007680_n
A A
Քաղաքականություն

Նոր օպերատորի՝ Արցախ մուտք գործելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Միքայել Վիրաբյան

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձանաժողովը 2020 թվականին Արցախ մուտք գործող երկրորդ օպերատորի վերաբերյալ բանակցությունների, քննարկումների, հանդիպումների չի մասնակցել, չունենք նման տեղեկություններ և այդ առումով որևէ հայտ չենք ստացել:

Այս  մասին  այսօր  կայացած    հանրային  ծառայությունները  և  տնտեսական  մրցակցությունը  կարգավորող  պետական  հանձնաժողովի     (ՀԾՏՄԿՊ)  տարեվերջյան  նիստի  ժամանակ  «Արցախպրես»-ի  թղթակցի   տված՝ գալիք տարի Արցախ կապի  երկրորդ օպերատորի  մուտք  գործելու  մասին  հարցին   ի  պատասխան  ասել է    հանձնաժողովի  նախագահ  Միքայել  Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, 1in.am լրատվականի հետ զրույցում խոսելով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մասին,  ասել է, որ ընկերությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնելու մինչև 2030 թ.-ը, և կան նուրբ հարցեր, որոնց մասին չի կարելի բարձրաձայնել: Հ. Արշակյանը, սակայն, ընդգծել է, որ կարևորը մատուցվող ծառայությունների որակն է և սակագները,  և «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ առկա է պայմանավորվածություն նոր ներդրումների և մատչելի սակագների մասին: