Հայկ Մարությանը՝ Աշոտ Արսենյանի կողմից ձնամաքրող տեխնիկա նվեր ստանալու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ՀՀ քաղաքացի եմ, Չեխիայի Հանրապետության քաղաքացի չեմ»,- նման կերպ արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե քաղաքացիաիրավական ի՞նչ հարաբերություններ ունի Չեխիայի Հանրապետության հետ։ Իսկ երբևէ եղե՞լ է Չեխիայի Հանրապետության քաղաքացի, Հայկ Մարությանը բացասական պատասխան տվեց։
«Մնացած հարցերը կարծում եմ իմ անձնական հարցերն են»,- հավելեց նա։
Լրագրողներից մեկը քաղաքապետից հետաքրքրվեց մամուլում հրապարակված լուրի մասին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը տասը ձնամաքրող տեխնիկա է նվիրել քաղաքապետարանին։ Մարությանն այդ լուրը որակեց ապատեղեկատվություն, ապա հավելեց․
«Էս պահին, ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք պայմանագիր ունենք կնքված եռակողմ նվիրատվության մասին՝ 5 մեքենայի մասով, բայց էս պահին 2 մեքենան են մեզ նվեր տվել, ուստի մենք այսօր կհրապարակենք այդ 2 մեքենայի վերաբերյալ, որը մենք նվեր ենք ընդունել։ Մնացած 3-ի մասին կհրապարակենք այն ժամանակ, երբ նվերի փոխանցում լինի»,- ասաց նա։
Իսկ այն, որ նախկին պատգամավորը դրա դիմաց ստացել է բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն, ճի՞շտ է, Հայկ Մարությանն ասաց․
«Ընդհանրապես նվերները և կառուցումները իրար հետ ոչ մի կապ չունեն»։