Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եռագույն «քաղցր» քանդակը տեղադրվեց Երեւանում (տեսանյութ)

«Կոնֆետ․ Հայաստանի դրոշը» «քաղցր» քանդակը տեղադրվեց Երեւանում՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ցուցասրահում։

Լոուրենս Ջենկելի հեղինակած Հայաստանի դրոշ խորհրդանշող կոնֆետ-քանդակը հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 14-ը ցուցադրվել է Փարիզում։

Թեև ավելի վաղ նշվել էր, որ քանդակը վաճառվում է, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ քանդակը նվեր է Հայաստանին և շատ լավ տեղ է ընտրված՝ այն տեղադրելու համար, քանի որ այս տարածքում բոլոր անցորդներն ու խանութից օգտվողները կարող են զմայլվել։

«Մենք քննարկեցինք, թե որտեղ այն հետաքրքիր կդիտվի և որ տեղադրվի փակ տարածքում։ Առաջինը «Տաշիր Սթրիթ»-ի ղեկավարությանն եմ դիմել, և նրանք անմիջապես արձագանքեցին, էլ առիթ չունեցանք այլ հասցեների դիմելու», նշեց Նարինե Խաչատուրյանը։