Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Գրիգորյանի փաստաբանական խումբը ԵԿՄ նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու և ստորագրությամբ չհեռանալու մասին միջնորդություններ էին ներկայացրել. դատարանը մերժեց միջնորդությունները։ 
 
Մանվել Գրիգորյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։ 
 
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։