Բացել լրահոսը Փակել լրահոսը
999878 (1)
A A
Հասարակություն

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը տարվել է ոստիկանություն: Նրան բերման են ենթարկել հենց ԵՊՀ-ից: Այս մասին է վկայում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի հրապարակած տեսանյութը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակներում։

Վարագյանի տեղեկացմամբ՝ Ափոյանին բերման ենթարկելը կապված է անցած շաբաթ իրավաբանության ֆակուլտետի շենքի բակում դեկտեմբերի 20-ին հնչած կրակոցների դեպքի հետ: