A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 30-ին կհանդիպի Ղազախստանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի և Ղազախստանի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանան 2020թ մարտի 30-ին, Ալմաթի քաղաքում: Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանին։ Երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ Հայաստանի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ: