Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_2346
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի  կառուցման ընթացքին և դրա հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:    

 

 Մանսավորապես, զեկուցվել են կենտրոնի կառուցման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկայացվել են դրանց ավարտից հետո կենտրոնում նախատեսվող գործառույթներն: Նշվել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոնի գործունեությունը կդյուրացնի մաքսային գործառնությունները և կբարձրացնի մաքսային մարմինների արդյունավետությունը՝ առավել որակյալ և ժամանակակից ծառայություններ մատուցելու համար:

 

 Վարչապետը կարևորել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակյալ իրականացման անհրաժեշտությունը: