Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Առողջության ապահովագրություն. ինչո՞ւ են դիմադրում հարկատուները. քննարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը Հրազդան քաղաքում (հասցե՝ ք. Հրազդան, փողոց՝ Օգոստոսի 23) կազմակերպում է հանրային քննարկում՝ «Առողջության պարտադիր ապահովագրության հարկ. ինչո՞ւ են դիմադրում հարկատուները» թեմայով։ Բանախոսներ՝ Սամվել Խարազյան` առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու, Վիոլետա Զոփունյան` «Իրավունքի զարգացման կենտրոն», հասարակական կազմակերպության նախագահ, Ելենա Լյուլինա` Կոտայքի մարզպետարանի Առողջության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, Տիգրան Պետրոսյան և Կարեն Մելիքյան` ՏՏ ոլորտի մասնագետներ, «Սինոփսիս» ընկերություն: Մասնակցելու են նաև մարզի բուժհաստատությունների ներկայացուցիչներ։ Մուտքն ազատ է։ Քննարկումը համակարգելու են լրագրողներ Լիլիթ Ավագյանն ու Նելլի Ռաֆայելյանը։