Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5d5fbc6fc0943_5d5fbc6fc097f.thumb_
A A
Պաշտոնական

Վիճաբանության ժամանակ մեքենայից ատրճանակով օդ է կրակել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Էրեբունու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մեքենայից ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ և հեռացել:

Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, 29-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրել է «ՊՄՌ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։
Նախապատրաստվում են նյութեր: