Բացել լրահոսը Փակել լրահոսը
80441017_2549478555120218_3943026650584711168_n
A A
Պաշտոնական

Հարություն Մեսրոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ

Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանն այսօր դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե
նա այդ մասին դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Հարություն Մեսրոբյանը ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թ․ սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի առաջարկով։