Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել․ ՊՆ խոսնակը՝ փախուստի դիմած զինվորի մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»:

Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել։