Բացել լրահոսը Փակել լրահոսը
18693_Ruben_Hayrapetyan_2_M
A A
Պաշտոնական

ՔԿ-ն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը

Քննչական կոմիտեն ստացել և վարույթ է ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը, տեղեկացրեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2 մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության, առանձնապես խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք: