Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարելով լքեց ԱԺ նիստերի դահլիճը (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը քիչ առաջ հայտարարեց, որ քաղաքական բոյկոտ են անում և լքում են խորհրդարանը․

«Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի փառատոն: Թեման այն մասին էր, որ ներդրումները Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, մենք այսօր լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք մեր հարցերը հղել կառավարությանը: Քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց Աբովյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին Ազգային ժողովում կմեկնարկի ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը: