Շաբաթ-կիրակի տրանսպորտից եմ օգտվում․ նախարարը՝ իրեն մետրոյի ժետոն փոխանցելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կարծում եմ՝ իրավապահները կտան գնահատականները, իմ ունեցած տեղեկություններով՝ ոստիկանության գործողությունները եղել է համաչափ»,- անդրադառնալով նախօրեին Վազգեն Սարգսյան փողոցը փակած երիտասարդներին և ոստիկանության իրականացրած գործողություններին՝ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր նախարարությունում տեղի ունեցած քննարկումից հետո, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ երիտթևի երիտասարդները։
Լրագրողների դիտարկմանը, թե ակցիայի օրակարգում նրա հրաժարականն է, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ օրակարգում նման հարց չկա․ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, և մյուս քաղաքական ուժի պաշտոնյան ինքն է որոշում՝ լինե՞լ այդ օրակարգի մաս, թե՞ ոչ»։
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ իրենց բոլոր քննարկումները բաց են եղել, և լրագրողները և շահագրգիռ կողմերը միշտ ներկա են եղել և առաջարկություններ են ներկայացել․
«Սա կեղծ օրակարգ է, որոշակի քաղաքական ուժի վերակենդանացման փորձեր են, և կարծում եմ, որ լավ փորձ ու օրակարգ չի, այս խորհուրդը երեք- չորս շաբաթ առաջ եմ իրենց տվել, ափսոս, որ չեն հետևում խորհրդին»․։
ՀՅԴ երիտթևի երիտասարդները նախարարին մետրոյի ժետոն էին փոխանցել։ Անդրադառնալով դրան՝ Արայիկ Հարությունյանը նշեց․ «Ես շաբաթ-կիրակի օրերին, եթե գործնական հանդիպում չի, տրանսպորտից եմ օգտվում։ Կարող եմ իմ տաքսու երթուղիները ցույց տալ, նաև քաղաքային տրանսպորտից եմ օգտվում»։