«Քոչարյանները պահանջում են հերքում և 2.000.000 դրամ». Արա Պապյան
Աջակցիր «Ա1+»-ին«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի
Հաշվի առնելով, որ բազմաթիվ լրագրողներ և անհատ քաղաքացիներ պարբերաբար հետաքրքրվում են Քոչարյան ընտանիքի Արա Պապյանի դեմ ներկայացրած հայցի ճակատագրով, տեղեկացնում ենք հետևյալը.
Դատավարության հերթական նիստը տեղի կունենա ս./թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի դատարանում: Դատավոր Գոռ Թորոսյան:
Սեդրակ Քոչարյանը, մասնավորապես, զրպարտություն է համարում հարցազրույցներից մեկում Պապյանի արտահայտած այն միտքը, որ բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների ներկրման ոլորտը:
Քոչարյանները պահանջում են հրապարակային հերքում և 2 000 000 դրամ:
Դիմում ենք բոլոր այն անձանց, ովքեր ժամանակին առնչվել են բջջային հեռախոսների ներկրմանն ու վաճառքին և տուժել են Քոչարյանների գործունեության հետևանքով, կապվել Արա Պապյանի հետ [email protected]
Արդարությունը պիտի հաղթանակի:
Արդարության հաղթանակը կարող է ուշանալ, բայց նրա հաղթանակն անխուսափելի է:
Հիմա արդարության վերականգնման ժամանակն է: