A
A
Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հաղթող է դարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում:
Կարճ ծրագրից հետո մեր 20-ամյա մարզուհին 53,96 միավորով գրավել է առաջին տեղը: Ազատ ծրագրում նա թեև ցույց է տվել երկրորդ արդյունքը, սակայն ընդհանուր հաշվարկով վաստակել է 149.92 միավոր և պահպանել առաջատարի դիրքը: Նշենք, որ Բուդապեշտի մրցումներում կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհի:
Ի դեպ, Santa Claus Cup 2019 մրցաշարում հանդես են գալիս նաև Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս-Սենեկալ մեր պարային զույգը: Նրանք ելույթ կունենան դեկտեմբերի 7-ին։