Բացել լրահոսը Փակել լրահոսը
53540_b
A A
Պաշտոնական

Հողաշերտի փլվածք Երեւանում․ գազատար խողովակը վնասվել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում վնասվել է գազատար խողովակը և ծառ է շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (6 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 1 մ խորությամբ), ծառը սահել է ցած, գազատար խողովակի փականը վնասվել է, տեղի է ունեցել արտահոսք` առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: