Բացել լրահոսը Փակել լրահոսը
78457052_437804323570160_1194250935514169344_n
A A
Հասարակություն

ՎԱԷՀՔ ծրագրի փակման արարողություն. ուղիղ (տեսանյութ)

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի կողմից իրականացվում է Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի փակման արարողությունը:
 
Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ են իրականացվել Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում, որի արդյունքում տարեկան կապահովվի մոտ 1821 ՄՎտժ էներգախնայողություն՝ հանգեցնելով ածխաթթու գազի (CO2) արտանետման նվազեցմանը՝ մոտ 479 տոննայով: Սպիտակի նշված շենքերից 5-ում կատարվել են ամբողջական ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում, ըստ էներգետիկ աուդիտի տվյալների, կգրանցվի տարեկան ավելի քան 65 տոկոս էներգախնայողություն:
 
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքները, ձեռքբերումներն ու մարտահրավերները: Կներկայացվեն նաև վերջիններս ամփոփող տեսանյութ և բրոշյուր: Շնորհակալագրեր և հուշանվերներ կհանձնվեն ծրագրի գործընկերներին:
 
Միջոցառմանը կմասնակցեն՝ 
 
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը (Ենթակա է հաստատման), Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին,  Հաբիթաթ Արմենիայի տարածաշրջանային գրասենյակի Գործառնական հարցերով տնօրեն Միխալ Կրուժլիակը,  ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Վայքի Էներգետիկ հարցերով ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ Արտեմ Խարազյանը եւ այլոք։