Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը:
Դատավոր Դավիթ Բալայանը վերադառնալով խորդակցական սենյակից մերժեց պետական վերահսկողության ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք որ հոկտեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ Իննեսա պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ Կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների մասին Հայաստանի հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 28-ի որոշման համապատասխանությունը Հայաստանի հանրապետության սահմանադրության 178-րդ հոդվածին։
Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին