Բացել լրահոսը Փակել լրահոսը
արփի
A A
Հասարակություն

Մարտի 1-ի զոհերի հարազատները դժգոհ են՝ դատավարությունը ձգձգվում է (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր տեղի ունեցավ Մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանի հուշաքարի բացման արարողությունը, որին մասնակցում էին նաև Մարտի 1-ի մյուս զոհերի հարազատները։ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ «Մարտի 1»-ի» գործի դատավարությանը։

Նրա համոզմամբ՝ դատավարությունը ձգձգվում է Ռոբերտ Քոչարյանի պաշպանական թիմի պատճառով, քանի որ նրանք պարբերաբար ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին։

Սարգիս Քլոյանը վստահ է՝ բուն դատական փուլին պարզ կդառնա ովքեր են Մարտի 1-ի զոհերի սպանությունների մեղավորները։

«Անձամբ ես նախկինում հնչեցրել եմ անուններ, դատական փուլում էլ կասեմ, բայց նրանք չեն թողնում, որ բուն դատական փուլ մտնենք»,- ընդգծեց Սարգիս Քլոյանը։

Մարտի 1-ի մյուս զոհ Հովհաննես Հովհաննիսյանի այրին՝ Լիլյա Մինասյանը կոշտ է արձագանքում գործի դատավարության ընթացքին, ասում է գնում են ոչ թե դատի, այլ կլոունների հետ հանդիպման։ «Մի խումբ կլոունները առիթ են փնտրում, որ ձգձգեն, ո՞ւմ և ինչի՞ են սպասում։ Ինձ անհայտ է, թե մինչև երբ այսպես պետք է շարունակվի»,- ասաց տիկին Լիլյան։

Լիլյա Մինասյանը նույնպես կարծում է, որ երբ բուն դատական պրոցեսը սկսվի, Մարտի 1-ի զոհերի սպանությունների մեղավորները կբացահայտվեն։

Տեսանյութը՝ քիչ անց։