«Ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ երբեք ցուցմունք չեն տվել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խոշտանգման դեպքերի մասին, եւ դրանք միշտ մնացել են անարձագանք, որովհետև այն համակարգի աշխատողները, որտեղ բարձրաձայնվել են այդ խնդիրների մասին, եղել են այն քրեական մշակույթի կրողները, որի մասին մենք խոսում ենք, անդրադառնալով նոյեմբերի 21-ին համացանցում տարածված տեսանյութին, երբ ոստիկանները ցուցմունք ստանալու նպատակով քաղաքացուն բռնության էին ենթարկել, նշեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ երբեք ցուցմունք չեն տվել։ Դա համարվել է ուսադրի պատիվ, իրենք շատ իրենք շատ վատ են պատկերացրել՝ ինչ է ուսադրի պատիվը։ Հետագայում նույն ձև հատուկ քննչական ծառայությունում քննիչների կողմից գործը գնացել է գործի չբացահայտման ուղղությամբ, դատախազությունում նույն կերպ են համարել են, որ չբացահայտելը ուսադրի պատվի ցուցանիշ է»։
Իրավապաշտպանի խոսքով՝ խոսվում է այն մասին, որ տարիներ շարունակ խոշտանգումներ չեն գրանցվել, բայց իրականում խոշտանգման փաստի առիթով նյութեր են նախապատրաստվել, քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է՝ համարելով, որ բավարար ապացույցներ հնարավոր չէ հավաքել։ Նրա պնդմամբ՝ բողոք ներկայացնող անձը կարող էր անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ սուտ մատնության համար։
«Կան բազմաթիվ նյութեր, որոնք որպես «կոմպրոմատ» պահվել են, որպեսզի պարբերաբար ի ցույց կդրվեն։ Պահվել են նախկին հանցավոր ռեժիմի կողմից՝ կառավարելի դարձնելով այս համակարգը։ Հաշվի առնելով՝ ով է հրապարակել, նա Գասպարյան Վովայի ժամանակ ոստիկանության աշխատակից էր, և չեմ բացառում, որ նա բազմաթիվ նյութեր ունենա։ Խոշտանգման գործով բողոք ներկայացնելու ժամանակ ասում էին՝ ի՞նչ եք բանի հետևից ընկել, Աստված կպատժի։ Այսինքն իրենց ամբողջ հույսը Աստվածն էր, ոչ թե օրենքն ու իրավունքը։ Ասում էր՝ հո դուք գործ տվող չեք, ես որտեղից գործ տվող ՔԿ-ի աշխատող ոստիկան գտնեմ ,որ ձեր բերած ապացույցները հիմնավորի։ Հեղափոխության տապալումը հնարավոր է լինելու այս համակարգերի միջոցով, որովհետև այս համակարգը վերջին այն ապաստանն է, որտեղ հանցավոր ռեժիմը, ունենալով այսպիսի ապացույցներ, ստիպելու է համակարգի աշխատողները անեն այն, ինչ ուզում են։ Ոչ մեկ չի ուզում՝ գործեր բացվեն, որովհետև իրենցից յուրաքանչյուրը՝ հատուկենտ բացառություններով, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ավելացրեց նա։
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնողը հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը, անդրադառնալով խնդրին, նշեց․ «Եթե հաշվենք՝ Հայաստանում քանի գործ է հարուցվել, սա խոսում է պետության ձախողման մասին, և այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Սա եզակի դեպք չէ, պատկերացրեք, թե որքան տարածված է, որ հասարակությունը իմանում է։ Նման մարդիկ համակարգում պետք է հեռացվեն, չպետք է համակարգին մոտ թողնել»։