«Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին,դասեր և մտորումներ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այն, ինչ եղավ վերջին օրերին, ցույց տվեց, որ հայ հասարակությունը պատրաստ չէ որևէ պարագայում մոռացության մատնել 20-ամյա վաղեմության իրադարձությունները»,- այսօր տեղի ունեցած «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին,դասեր և մտորումներ» խորագրով քննարկմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Նրանք, ովքեր ծրագրել և իրականացրել էին, գուցե չէին կարող պատկերացնել, որ այս ոճրից 20 տարի անց այսքան թարմ կարող է լինել վերքը, և այսքան պահանջատեր կարող է լինել Հայաստանի ժողովուրդը։ Առիթը, որը ինձ մղեց գնալ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, իհարկե 20-ամյա տարելիցն էր և դիմումը՝ վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ, որը ինձ համար 2 տարբեր իրարամերժ զգացմունքներ առաջացրեց։ Մեկը հանդգնությունն էր Նաիրի Հունանյանի՝ այդպիսի դիմում ներկայացնելու, մյուսը՝ որ սրանով նշան է արվում, որ ասելիք կա և պետք է քայլ անել»։
Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հանդիպումից հետո կարող է պնդել, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ այս գործի վերաբացմանը։
«Ես կարծում եմ, որ ոչ միայն դատական համակարգը, այլ իրավական ամբողջ կառույցները, նաև քաղաքական համակարգը պատրաստ չեն այդ ծավալի գործ մարսել»,- ասում է նա։