Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ամուլսար-լեռը1
A A
Քաղաքականություն

Պատգամավորները հանդիպել են Ամուլսար տանող ճանապարհը փակած քաղաքացիների հետ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Իմ քայլը» պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Մարիա Կարապետյանը, Մերի Գալստյանը եւ Միքայել Զոլյանը հանդիպել են Ամուլսարի ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիների հետ։

Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ հանդիպել ենք Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդևազ, Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ։ Ինձ համար շատ կարևոր էր այդ խոսակցությունը։ Մարդկանց հետ ուղիղ խոսելն անփոխարինելի է նրանց բարձրաձայնած խնդիրների մասին պատկերացում կազմելու համար»։

Մերի Գալստյանն էլ գրել է․

«Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Varazdat Karapetyan-ի, Lena Nazaryan-ի, Maria Karapetyan-ի և Mikael Zolyan-ի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, Կառավարության կողմից իրականացված և ձեռնարկվող քայլերը, մտքեր ենք փոխանակել լուծման հնարավոր ուղղությունների վերաբերյալ, տեղեկացել ենք բնակիչների բարձրացրած հարցերի, խնդիրների և մտահոգությունների մասին, որոնք կքննարկենք գործադիրի մեր գործընկերների հետ: Հանդիպումները շարունակական են լինելու»: