ՀՀ Ազգային Ժողովի նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Կառավարությունն առաջարկում է, որ ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծվի:
«Նախագծի ընդունմամբ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորությունները բուժսպասարկման կազմակերպման, տեսակավորման, պլանավորման, մեթոդական կառավարման, կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկակա և հարակից միջոցներ, շարժական գույք և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքը ապահովող օժանդակ միջոցներ կվերապեղվե առողջապահական բնագավառի լիազոր մարմնին: Կառավարման լիազորությունները կսահմանվի Կառավարության որոշմամբ»,- նախագիծը ներկայացնելով` նշեց Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյուանվետ լուծման անհրաժեշտությունից: