Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Քրիստինե Պողոսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատճառ չի հասկանում, թե ինչո՞ւ պետք է խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանից:

«Պարոն Քոչարյանը հասուն տղամարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ, որ պետք է նրան դրա մասին ասեմ: Եթե անհրաժեշտ համարի, որ պետք է ներողություն խնդրի, ապա հանգիստ կասի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ աղմուկը բարձրացրել է այն պատճառով, որ հասարակությունը երկակի ստանդարտներով է ապրում:

«Նույն պայմաններում վիրավորում են տղամարդուն, ձեզնից ոչ մեկը չի պաշտպանում այդ տղամարդուն»,- դիմելով լրագրողներին՝ ընդգծեց Քրիստինե Պողոսյանը: