Բացել լրահոսը Փակել լրահոսը
1553593352-3822
A A
Քաղաքականություն

Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորելու նպատակ չի ունեցել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի խոսքին ՝ ուղղված արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին:

«Ի՞նչ վիրավորական բան կա, երբ ասում եմ` ձեր մամային ճանաչում եմ, պապային` ոչ։ Վիրավորակա՞ն է, թե՞ ոչ, կապված է կոնտեքստից, եթե կոնտեքստից մի բան հանես, ապա վիրավորական կոնտեքստ կունենա»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները։

Խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցության պատգամավորը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորելու նպատակ չի ունեցել: