Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանը ներկայացնում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը

Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացնում է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը:

Սուրեն Գրիգորյանի զեկուցմամբ՝ Սահմանադրական դատարան դիմելու՝ ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար 4 հիմք կա:

1. Հրայր Թովմասյանը մինչև ՍԴ անդամ դառնալը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և փոխկապակցվածություն ունի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ,

2. Հրայր Թովմասյանը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն,

3. Հրայր Թովմասյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախկինում արված հայտարարություններն են

4. Բոլոր հանգամանքների առկայության պայմաններում ՍԴ-ում Թովմասյանի կողմից թե՛ վարույթի սկզբում, թե՛ ընթացքում, թե՛ վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարվել հանգամանքներին: