Բացել լրահոսը Փակել լրահոսը
լիլիթ մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցի համար ընդունելի չէ անձնական տիրույթում որևէ քաղաքական խոսք (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրենց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հայտարարությանը:

Լիլիթ Մակունցի համար ընդունելի չէ անձնական տիրույթում որևէ քաղաքական խոսք:

«Ինձ համար ընդունելի չեն անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրսը: Այն, ինչ վերաբերում է անձնական տիրույթին, չպետք է տեղի ունենա մեր քաղաքական խոսքում: Շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որը եղավ բոլորի կողմերից, դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում: Այդ թվում այն պարագայում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն»,- ընդգծեց նա: