15 ուսանող անվճար տոմսեր կստանան Google-ի կողմից. մեկնարկում է «WCIT 2019»-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին15 ուսանող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու անվճար տոմսեր կստանան Google-ի կողմից, որը «WCIT 2019»-ի հովանավորներից է, կազմակերպիչները ոչ միայն տրամադրել են, այլև կրկնապատկել։ Վաղը առավոտյան ժամը իննին, ֆեյսբուքյան էջում կլինի հայտարարություն այս մասին և մուտքի երեսուն տոմսի երջանիկ տերերը կդառնան նրանք, ովքեր կհասցնեն դիմել առաջինը։
Հիշեցնենք, որ Հայաստանը հոկտեմբերի 6-9-ին կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Նախորդ տարի Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանում սա երկրորդ խոշոր միջազգային միջոցառումն է, որը կանցնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը այսօր ներկայացրեց համալիրում ընթացող աշխատանքները, տաղավարների և դահլիճների շինաշխատանքները։ Նրա խոսքով, աշխատանքների ծավալները մեծ են, սակայն «հաստատ հասցնում են» և անում են ամեն հնարավորը, որ անբիծ անցնի։
Այսօրվա դրությամբ արդեն գրանցվել են 2500-ից ավել մասնակից։ Ընդհանուր թիվը, ըստ Եսայանի՝ 3500 է, որից հետո մուտքի տոմսերի վաճառքը կդադարեցվի։