Կանանց համար կարեւոր է խոշոր արդյունաբերության մեջ ներգրավումը. փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է «ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկումը։
Բացման խոսքում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց։
«ՀՀ կառավարությունը կարևորություն է տալիս փոքր և միջին ձեռնարկություններին»։ Նա հավելեց, որ ՓՄՁ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանում տնտեսության ներառականության տեսանկյունից։
Ըստ փոխնախարարի՝ ելնելով կարծրատիպային մտածելակերպից՝ կին ձեռնարկատերերը քիչ ռիսկային, կրեատիվ, նորարար ձեռնարկատիրությամբ են զբաղվում, ուստի կարևորեց կանանց համար խոշոր արդյունաբերության մեջ ներգրավումը։
Մարգարյանը առանձնացրեց չորս հենասյունը, որոնք անհրաժեշտ են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար։ Դրանք են ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը, կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը, արտաքին և ներքին շուկայի հասանելիությունը, ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումները։