A
A
Առգրավվել են Հայկ Հարությունյանի տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՔննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»: