Քրեական հեղինակությունների դեմ վարած պայքարը շինծու օրակարգ է․ Գևորգ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական հեղինակությունների դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շինծու օրակարգ է համարում։ Ըստ նրա, սա իր համար անհայտ անձանց կողմից վրեժխնդրության դրսևորում է։
Ասում է՝ ինքը որպես իրավաբան այն կարծիքին է, որ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է կրի օրենքով սահմանված արդարացի պատասխանատվությունը։ Սակայն, ճիշտ չի համարում պատերազմ հայտարարել քրեական հեղինակություններին։
«Եթե մարդը կոնկրետ հանցանք չի գործել՝ պետք չի, որ պետությունը նեղացնի նրան»։
Գևորգ Պետրոսյանի խոսքով սխալ է քաղացիներին մեղադրել քրեական հեղինակություններին դիմելու համար։
«Եթե մարդը խնդիր ունի, այսօր դիմում է պետական տարբեր իրավասու մարմիններին՝ տարիներով հարցը չի լուծվում, բյուրոկրատական քաշքշուքը շարունակվում է, այդ մարդը ճարահատյալ ասում է՝ այսինչը այսպես է ժամանակին հարցը լուծել, փորձեմ ես էլ այդպես լուծեմ։ Այդ մարդուն, իբր քիչ էին իր խնդիրները, մի հատ էլ տանում եք քրեական պատասխանատվության ենթարկե՞ք»,- նշում է պատգամավորը։
Մանրամասները տեսանյութում։